.jpg)
Ռուսաստանում վարորդներին կարգելվի ավտոմեքենայում միայնակ երթևեկել
Ռուսաստանի Դաշնության իշխանություններն ամենայն լրջությամբ սկսում են պայքարել հատկապես մայրաքաղաքում արդեն անտանելի դարձող խցանումների դեմ: Ընդ որում, այս պայքարում նրանք առաջնորդվում են բավականին յուրօրինակ արգելքներով: Այս մասին գրում է utro.ru-ն:
Օրինակ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում խոսվում է, որ շուտով այստեղ չի թույլատրվի մեքենայով միայնակ երթևեկել:
Այս արգելքը պատճառաբանվում է նրանով, որ մեկ մեքենան բավականին տեղ է զբաղեցնում, բայց տեղափոխում է ընդամենը մեկ մարդու: Դրա փոխարեն այդ մեկ մարդու ընտանիքի անդամները, հնարավոր է, ունեն իրենց առանձին մեքնենան և ինչ-որ այլ խցանման մեջ էլի, այսպես ասած, տեղ են զբաղեցնում: Փոխարենը ընտանիքի անդամները կարող են երթևեկել միևնույն մեքենայով ու պակաս ծանրաբեռնել երթևեկությունը:
Նշենք, որ այս արգելքի վերաբերյալ արդեն բողոքել են բազմաթիվ վարորդներ: