.jpg)
01/04/2013 10:31
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ու օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Այսօր հանրապետության միայն արևելյան շրջաններում սպասվում է ամպամածություն և մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան է` 2-7 մ/վրկ:
Այս օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Նշենք, որ հանրապետության բոլոր միջպետական ու միջհամայնքային ճանապարհներն անցանելի են: