.jpg)
Տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ սևահեր կանանց հետ
Տղամարդկանց մեծ մասն իրենց կնոջը պատկերացնում են սևահեր: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները՝ արական սեռի հազարավոր ներկայացուցիչների մասնակցությամբ հարցում անցկացնելուց հետո: Ըստ The Indian Express-ի՝ սևահերները վստահություն են ներշնչում տղամարդկանց:
.jpg)
Պարզվել է, որ տղամարդիկ շիկահերներին համարում են մակերեսային, իսկ սևահերներին՝ խելացի ու խորաթափանց: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կարծում են, որ սևահերներն ավելի ուշադիր են տղամարդկանց նկատմամբ, բացի այդ, ավելի լավ են պատրաստում ու գիտեն ինչպես հաճույք պատճառել կողակցին:
Հարցված արական սեռի ներկայացուցիչների 54 տոկոսն ասել է, որ իր կողքին սևահեր կնոջ է պատկերացնում: Միայն 16 տոկոսն է պատասխանել, որ ցանկանում է ամուսնանալ շիկահեր կնոջ հետ, իսկ 30 տոկոսի համար մազերի գույնը նշանակություն չունի: Կարմրահերների մասին ոչ մի խոսք չկա այս հարցման մեջ:
.jpg)
Եթե ուսումնասիրենք պատմությունն ու դիցաբանությունը, ապա կտեսնենք, որ շիկահերները մշտապես ներկայացվել են կանացի, քնքուշ ու պարզ: Իսկ սևահերներին մշտապես բաժին են հասել կախարդների կամ պարզապես վտանգավոր ու խորամանկ կանանց դերերը:
Այժմ արական սեռի ներկայացուցիչները խոստովանում են, որ սևահեր կանանց շրջապատում ավելի հարմարավետ է, քան՝ շիկահերների: