ՊՆ. Սահմանին նկատելի է հատկապես փոքր ստորաբաժանումների ակտիվություն
02/04/2013 11:19

ՊՆ. Սահմանին նկատելի է հատկապես փոքր ստորաբաժանումների ակտիվություն

«Սահմանի ադրբեջանական հատվածում հակառակորդի ակտիվությունը պահպանվում է: Նկատելի է հատկապես փոքր ստորաբաժանումների տեղաշարժ: Հրադադարի ռեժիմի խախտումներն առավել հաճախակի բնույթ են ստացել, նախորդ գիշեր հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը զգալիորեն աճել է»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ սահմանի ադրբեջանական կողմում զինտեխնիկայի և հատուկ ստորաբաժանումների կուտակումներ են նկատվում:

«Մենք հետևում ենք հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած շարժի և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք՝ չեզոքացնելու հակառակորդի կողմից ձեռնարկվող ցանկացած սադրանք»,- հավելեց նա: 

ՊՆ. Սահմանին նկատելի է հատկապես փոքր ստորաբաժանումների ակտիվություն