«Արմավիայի» տոմսերի գումարը հետ կվերադարձվի 14 օրվա ընթացքում
02/04/2013 13:17

«Արմավիայի» տոմսերի գումարը հետ կվերադարձվի 14 օրվա ընթացքում

Բոլոր նրանք, ովքեր տոմսեր են գնել «Արմավիա» ավիաընկերությունից, իրենց տոմսերի գումարները հետ կստանան, եթե նույնիսկ տոմսերը գնել են օնլայն տարբերակով: Այս մասին Aysor.am-ին հայտնեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:

«Օնլայն տարբերակով կամ Արմավիայից գնված տոմսերի դիմաց գումարը մարդիկ կարող են ստանալ 14 օրվա ընթացքում»,- հավելեց Ն. Ավետիսովան:

Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց տոմսերը գնել են տուրիստական գործակալություններից, գումարը, նրա խոսքով, պետք է պահանջեն հենց գործակալություններից, «քանի որ տոմսերի գումարները Արմավիան դեռ չի ստացել»:

Ն. Ավետիսովան նկատեց, որ մինչև հոկտեմբերի 26-ի թռիչքների տոմսերը վաճառված են, և այդ տոմսերի գումարների վերադարձն ավելի ուշ կլինի:

«Արմավիա» ընկերության ներկայացուցիչը հասարկությանը կոչ արեց խուճապի չմատնվել, քանի գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվելու:
 

«Արմավիայի» տոմսերի գումարը հետ կվերադարձվի 14 օրվա ընթացքում