.jpg)
Բաշար Ասադի կինը նկարահանվել է քարոզչական տեսահոլովակում (Տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը նկարահանվել է քարոզչական տեսահոլովակում, որում սիրիացի զոհված զինվորների մայրերը պատմում են իրենց որդիների ու զգացմունքերի մասին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Տեսահոլովակի սկզբում մի խումբ սևազգեստ մայրեր գալիս են նախագահական նստավայր, որտեղ նրանց դիմավորում է Ասմա Ասադը: Վերջինս փարատում է նրանց, համբուրում, որից հետո հանդես գալիս ելույթով՝ նշելով, որ այդ զոհերը իզուր չեն, քանի որ զոհվածները իրենց կյանքը տվել են ոչ թե իրենց, այլ ողջ երկրի, Սիրիայի բոլոր երեխաների և մայրերի համար:
Այնուհետ բոլոր հավաքվածներին հրավիրում են հյուրասիրության, որտեղ Ասմա Ասադն անձամբ է հյուրասիրում հյուրերին ու փորձում զրուցել նրանց հետ: Միջացառումն ավարտվում է մանկական երգչախմբի հարենասիրական կատարմամբ:
Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը Մեծ Բրիտանիայում մեծացած Ասմա Ասադը համարվում էր վարչակարգի «լիբերալ դեմք», սակայն նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց այն ժամանակ, երբ 2011 թվականին աջակցեց ընդդիմադիրների դեմ ռազմական գործողությունները:
Նշենք, որ Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտից: Ըստ ՄԱԿ տվյալների՝ զոհերի թիվը գերազանցել է 70.000-ը, իսկ հարևան երկրներում ապաստան գտածներինը՝ 1.15 միլիոնը: Բաշար Ասադը կտրականապես հրաժավում է կատարել ընդդիմության պահանջը՝ այն է հեռանալ պաշտոնից: