.jpg)
Բողոքի ակցիա` Ադրբեջանում. Աստվածաբանին ապօրինի են ձերբակալել
Ադրբեջանի Նարդարանի շրջանում ապրիլի 1-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել նախօրեին կալանավորված աստվածաբան Թալեհ Բաղիզադեին և «հիջաբի կալանավորներին»: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի հարյուրավոր մասնակիցներ վրդովմունք են արտահայտել Բաղիզադեի ապօրինի կալանավորման կապակցությամբ, որակելով դա որպես «առևանգում»:
Նրանք պահանջել են իշխանություններից վերջ տալ կրոնական գործիչների և հավատացյալների դեմ բռնություններին, որոնց ձերբակալվում են դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ակցիաների մասնակցելու համար: