.jpg)
Խորհուրդներ` եղանակային փոփոխությունների ժամանակ
Եղանակային փոփոխություն ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Մարտ ամսվա վերջին օրերին ցուրտ եղանակը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ. ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, կարող է առաջանալ նաև անքնություն: Այսպիսի դեպքերում քնից առաջ կօգնեն հանգստացնող վարժությունները, օրինակ՝ յոգայի վարժությունները: Քնելուց առաջ կարելի է խմել մեկ բաժակ տաք կաթ, այլ ոչ թե թեյ, կամ առավել ևս սուրճ:
Եղանակային տատանումների ժամանակ խոցելի խմբում են հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ:
Ամպամած, քամոտ, տեղումներով լի տաք եղանակը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել զարկերակային ճնշում ունեցող մարդկանց համար: Կարող են սրվել ցավերը նաև միգրենով տառապող մարդկանց մոտ: Ցածր ճնշումը ազդում է նաև մեր աղիքային տրակտի վրա՝ առաջացնելով գազարտադրություն: Այդ պատճառով այս շրջանում աշխատե՛ք չչարաշահել ճարպոտ սնունդը:
Հիպոտոնիկները այս շրջանում կարող են առավոտյան կոնտրաստային կամ սառը ցնցուղ ընդունել, ինչը կակտիվացնի հոդերի աշխատանքը: Նաև պետք է շատ ջուր օգտագործել և հագենալ քնից:
Իսկ հիպերտոնիկներին կարող է անհանգստացնել անտիցիկլոնը (պարզ երկինք, բարձր ճնշում): Այդ օրերին պետք է պատշաճ կերպով հետևեք բուժմանը և չլարվեք:
Ցիկլոնից անտիցիկլոնի կտրուկ անցման ժամանակ տուժում է հատկապես մեր իմունիտետը: Եթե առավոտյան տաք է, իսկ երեկոյան՝ ցուրտ, ապա կարող են սրվել երիկամային ցավերը: Երեկոյան օգտակար է խմել կոճապղպեղով թեյ՝ մեկ թեյի գդալ քերած կոճապղպեղը եռման ջրի մեջ 15 րոպե թրմելով: Սա հիանալի հակավարակային միջոց է: Կարելի է նաև օգտագործել կոճապղպեղի փոշի՝ այն ավելացնելով մեղրով կաթի մեջ:
Այս շրջանում թերևս ամենավատ ինքնազգացողությունն ունեն սիրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ: Սակայն վերջիններս պետք է ճնշումը ճիշտ ժամանակին չափեն՝ ավելորդ սթրեսից խուսափելու համար:
Պետք է նաև ճիշտ նստել սովորել, ոչ մի դեպքում չպետք է ծալապատիկ նստել, այլ պետք է ոտքերն ուղիղ պահել: