Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է 829 քվեաթերթիկ
02/04/2013 19:25

Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է 829 քվեաթերթիկ

Այսօր Հատուկ քննչական ծառայությունում իրականցվել է փետրվարի 18-ին Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ այս ընտրատեղամասի արդյունքները անվավեր էին ճանաչվել և նյութերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն:

Այսօր Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է 432 քվեաթերթիկ, որից 421-ն է եղել քվեարկված, ինչպես նաև այդ պարկում են եղել Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած 5, Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկած 1, իսկ 5 քվեաթերթիկն էլ ճանաչվել է անվավեր:

Ս. Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է 829 քվեաթերթիկ, սակայն պարզվել է, որ դրանցից մեկի մի հատվածը պատռված է և հնարավոր չի եղել հասկանալ, թե որ թեկնածուի օգտին են քվեարկել: 

 

Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում եղել է 829 քվեաթերթիկ