RT. Սիրիացի ապստամբները մոտենում են Դամասկոսի կենտրոնին
02/04/2013 21:04

RT. Սիրիացի ապստամբները մոտենում են Դամասկոսի կենտրոնին

Սիրիայի կառավարական զորքերը Դամասկոսի կենտրոնից հետ են մղում ընդդիմության միացյալ ուժերին, որոնք փորձում են գրավել այն: Չհաստատված տեղեկություններով՝ ընդդիմության ստորաբաժանումները Դամասկոս են ներթափանցել հյուսիսից և գրավել մի քանի հենակետեր: Այժմ մարտերն ընթանում են Ջոբար թաղամասի և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Աբբասյանների հրապարակի համար: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Սիրիայի կառավարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցող մարտերի վերաբերյալ լուրերը, սակայն կառավարական աղբյուրները փաստացի հաստատում են սիրիացի իրավապաշտպանների ունեցած տեղեկությունները:

Սիրիացի ասպատմբներին երկար փորձերից հետո առաջին անգամ հաջողվել էր մոտենալ Դամասկոսի կենտրոնին:

Ապսատմբներին հաջողվել է քաղաքի կենտրոն ներթափանցել «Սիրիայի ընդդիմության մարտյան հարձակումների» արդյունքում, որը սկսվել էր այն բանից հետո, երբ օտարերկրյա դաշնակիցները Հորդանանի սահմանով նրանց էին փոխանցվել զենքի մեծ պաշար և օգնել երկրի հարավում կոորդինացնել ուժերը: 

RT. Սիրիացի ապստամբները մոտենում են Դամասկոսի կենտրոնին