Washington Post. 5 հիմնավորում, որ Հիսուս Քրիստոսը համբարձվել է
02/04/2013 21:31

Washington Post. 5 հիմնավորում, որ Հիսուս Քրիստոսը համբարձվել է

Տարիներ շարունակ մի շարք գիտնականների ուշադրության կենտրոնում է եղել այն հարցը, թե արդյոք Հիսուս Քրիստոսը մահացել է խաչելությունից հետո: Տասնյակ բժշկական հետազոտություններ եզրահանգել են, որ asphyxiation-ն (շնչահեղձուկ` շնչարգելում, որն առաջանում է արյան և հյուսվածքների մեջ թթվածնի ոչ բավարար քանակից) է մահվան պատճառ դարձել: Ամենևին պարտադիր չէ լինել բժիշկ դա հասկանալու համար: Այս մասին է գրում Washington Post պարբերականը:

Դոկտոր Գարի Համբերմասը, ով նշանավոր հետազոտող գիտնական է և Ազատության համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, իր հոդվածում բերում է 5 հիմնավորումներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Հիսուս Քրիստոսը, իրոք, համբարձվել է.

1. Գիտնականների մի մասը կարծում է, որ Հիսուսի գերեզմանը հայտաբերվել է դատարկ և գրեթե երկու տասնյակ բացատրություններ տանում են հենց այս փաստին և հիմնավորմանը: Այլ վարկածներ հաշվի չեն առնվում:

2. Մի շարք ականատեսներ` առանձին թե խմբակային, պնդում էին, որ տեսել են Հիսուս Քրիստոսին` մահից հետո կենդանացած: Բացի Ավետարանում տեղ գտած տեղեկությունների, այս ամենը հաստատել են նաև Պողոս առաքյալի առանձին գրառումները:

3. Գիտնականները նույնպես համաձայն են այն դիտարկմանը, որ Պետրոս Առաքյալը քրիստոսի մյուս աշակերտներից ավելի վաղ է հաղորդել Խաչելիությունից հետո համբարձման վերաբերյալ տեղեկություններ: Բայց մինչև Պետրոսի ունեցած տեղեկություններին անցնելը, պետք է դիտարկել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություները, որոնք նույնպես վկայում են վերոնշյալ դիտարկումը: Ճանաչված, ոչ քրիստոնյա գիտնական Բարտ Իհրմանը, իր աշխատությունում նշել է, որ որոշ քրիստոնեական ավանդույթներ ի հայտ են եկել հենց Քրիստոսի խաչելությունից երկու տարի հետո:

4. Սակայն ինչու պետք է հավատալ, որ ականատեսների տրված տեղեկությունը ճիշտ է և հիմնավոր: Մենք ունենք առաջին դարի աղբուրներ, որոնք պատմում են 3 առաքյալների մասին, ովքեր նահատակվել են: Պետրոսը, Պողոսը և սուրբ Հակոբը: Իհարկե մարդիկ մահանում են հանուն բոլոր տեսակի գաղափարների, սակայն վերջիններս համոզված են եղել գաղափարի ճշմարտացիության մեջ: Այս երեք առաքյալները համոզված էին, որ տեսել են Հիսուս Քրիստոսին` մահից հետո կենդանացած: Պատրաստ լինելով մահանալ հանուն իրենց գաղափարի, վերջիններս պնդել են իրենց տեսակետը: Սա նույնպես վկայում այն իրաղությունը, որ մահից առաջ վերջիններս մնացել են իրենց համոզմունքին:

5. Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս երեք ականատես առաքյալներից Պողոսը վաղ քրիտոնեության հալածողներից է եղել, իսկ Սուրբ Հակոբը՝ անհավատ: Սա վկայում է այն, որ նրանք` երկուսն էլ, ի դարձել են հավատացիալներ:

Աղբյուրը նշում է, որ այս հիմնավորումները դիտարկելով, աղբյուրը չի օգտագործում ավետարանում առկա տեղեկատվությունը: Այլ բերում են այն օրինակները, որոնք ուսումնասիրվել են գիտնականների կողմից:

Ընդհանուր առմամբ, այս 5 դիտարկումերը հիմնված են լավ ուսումնասիրված վկայություների վրա, որոնք ընդունվում են որպես պատմական փաստարկներ գրեթե բոլոր գիտնականների կողմից:
 

Washington Post. 5 հիմնավորում, որ Հիսուս Քրիստոսը համբարձվել է