.jpg)
Նորաձևության մոդել Հայդի Կլումը որդուն փրկելու համար նետվել է օվկիանոսը
Գերմանացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Հայդի Կլումը Հավայան կղզիներում հանգստանալու ժամանակ նետվել է օվկիանոս` խեղդվող որդուն փրկելու համար:
Mk.ru-ի փոխանցմամբ՝ մոդելի 7-ամյա որդին` Հենրին, լողում էր օվկիանոսում դայակների հսկողության ներքո, երբ հսկա ալիքը ծածկել է երեխային:
Տեսնելով, որ որդին վտանգի մեջ է, Կլումը նետվել է ջուրը: Չնայած մոր օգնության, երեխան կարողացել է ինքնուրույն հասնել ափ:
Կլումը նշել է, որ որպես մայր՝ շատ է անհանգստացել որդու համար: