Բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է տուգանքի 6 որոշում
02/04/2013 20:56

Բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է տուգանքի 6 որոշում

Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես`

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 954.0 հազ.դր. գումար:  

Բնապահպանական պետական տեսչությունը կայացրել է տուգանքի 6 որոշում