Օզբիլիս. «Ամեն ինչի գոհ եմ Կրասնոդարում»
02/04/2013 20:16

Օզբիլիս. «Ամեն ինչի գոհ եմ Կրասնոդարում»

«Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ կենտրոնացած է կրասնոդարյան թիմում ելույթների վրա: Ավելի վաղ հաղորդվել է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»:

«Ներկա պահին ես «Կուբանի» ֆուտբոլիստն են և ամեն ինչից գոհ եմ Կրասնոդարում: Լիովին կենտրոնացած եմ իմ թիմի կազմում ելույթների վրա,- Օզբիլիսի խոսքերը մեջբերել է «Իզվեստիան»:- Մենք հրաշալի կոլեկտիվ ունենք: Բոլորը մարտականորեն են տրամադրված և ջանասիրաբար աշխատում են մարզումների ժամանակ: Շատ կարևոր է արժանապատվորեն ավարտել այս մրցաշրջանը, պայքարել եվրոպական ակումբային մրցաշարի ուղեգրի համար»:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում Արաս Օզբիլիսը դարձել է 9 գոլի հեղինակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Օզբիլիս. «Ամեն ինչի գոհ եմ Կրասնոդարում»