Պռոշյանի գյուղապետի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ
02/04/2013 17:27

Պռոշյանի գյուղապետի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև` կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: 

Նախորդող հրապարակում` Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին. Հնարավոր է` նրան սպանել են

Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Պռոշյանի գյուղապետի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ