«Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեքենա է այրվել
02/04/2013 18:10

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեքենա է այրվել

Այսօր, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում Սևակ Եսայանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման: 

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ մեքենա է այրվել