Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 19 գրոհային
02/04/2013 20:27

Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 19 գրոհային

Աֆղանստանի անվտանգության աշխատակիցները վերջին օրերին իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 19 գրոհայինի: Ինչպես հայտնում է itar-tass-ը, այս մասին հայտարարել է Աֆղանստանի ՆԳՆ-ն:

Գործակալության տվյալներով` գործողությունների ընթացքում վիրավորվել է հինգ ահաբեկիչ, ևս երեքը գերի են վերցվել: Երկրի տարածքը «մաքրելու» գործողություններն իրականացվել են մայրաքաղաք Քաբուլում, Նանգահար, Վարդակ և Լոգար նահանգներում:

Ներկայում Աֆղանստանի անվտանգությունը ապահովելու պատասխանատվությունը արևմտյան կոալիցիոն ուժերը հանձնում են աֆղանական բանակին և հատուկ ծառայություններին: Ազգային զինված ուժերը հակաաբակեչական գործողություններ են իրականացնում «Ալ-Կաիդայի» խմբավորումների և «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ, ընդ որում` նրանց այդ հարցում օգնում են Աֆղանստանում անվտանգության օժանդակման միջազգային ուժերը (ԻՍԱՖ):

Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 19 գրոհային