Ազատ է արձակվել դաղստանցի «օրենքով գող» Զյավան
02/04/2013 20:24

Ազատ է արձակվել դաղստանցի «օրենքով գող» Զյավան

Կալանավայրից ազատ է արձակվել 54-ամյա օրենքով գող Զիյավուտդին Աբդուլհալիկովը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Զյավա:

Զյավան ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո ուղևորվել է հայրենի Դաղստան և շրջագայություն կազմակերպել Դաղստանի քաղաքներում` քրեական աշխարհում իր դիրքերը ամրապնդելու համար:

2007 թ.-ի օգոստոսի 7-ին Մոսկվայի իրավապահները կանխել են «գողական հավաքույթ», որը անցնում էր օրենքով գող Դեդ Հասանի գլխավորությամբ:

Հավաքույթի բոլոր մասնակիցիներից իրավապահները թմրանյութերի պահելու համար ձերբակալել էին միայն Զյավային:

2008 թ.-ին Զյավան  քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի հատկանիշներով դատապարտվում 5 տարվա ազատազրկման:

Զյավան ծնվել է Դաղստանի Կասպիյսկ քաղաքում և ազգությամբ նա դարգինցի է, Դաղստանի բազմաթիվ ազգություններից մեկի ներկայացուցիչը: Զյավան օրենքով գող է կարգվել Մոսկվայում` 1992թ.-ին:

Վերջինս Մոսկվայում հանցավոր խմբավորումներից մեկի «ուղեղային կենտրոնն» է, իսկ խմբավորումը զբաղվում է մեքենաների առևանգումներով, թմրանյութերի վաճառքով և դրամաշորթությամբ:

Ազատ է արձակվել դաղստանցի «օրենքով գող» Զյավան