Ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
03/04/2013 10:27

Ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր գրեթե ամենուրեք կդիտվի առանց տեղումների, ջերմ եղանակ:

Մետեո-TV-ի հաղորդմամբ` օրվա երկրորդ կեսին առանձին արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, էական տեղումներ առաջիկա 2 օրերին չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:
Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը +21+23, երեկոյան +14+16: 

Ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ