.jpg)
Բարտոն. «Տիագո, դու արդեն կին դառնալու վիրահատության ենթարկվե՞լ ես»
«Մարսելի» կիսապաշտպան Ջոուի Բարտոնը, ով հայտնի է բրազիլացի Նեյմարի հասցեին հնչեցրած մի շարք տհաճ արտահայտություններով, ընտրել է մեկ այլ զոհի: Այս անգամ անգլիացին ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվային անվանել է երկսեռ մարդ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Դիտելով ՊՍԺ-ի հանդիպումը «Բարսելոնի» հետ` որոշ չափով կարծիքս փոխեցի Տիագո Սիլվայի մասին, սակայն նախկինի պես շարունակում եմ նրան համարել գիրացած երկսեռ մարդ:
Ես 2 հարց ունեմ` ուղղված նրան: Առաջինն այն է, թե ի՞նչ կարիք կար կատալոնցիների հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հույժ կարևոր հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել իմ մասին: Իսկ 2-րդ հարցս էլ սա է. Տիագո, դու արդեն կին դառնալու վիրահատության ենթարկվե՞լ ես, թե՞ դեռ նոր ես պատրաստվում»,- նշել է Բարտոնը: