Բուֆոն. «Արդեն ցատկել էի հակառակ ուղղությամբ և ոչինչ անել չէի կարող»
03/04/2013 20:45

Բուֆոն. «Արդեն ցատկել էի հակառակ ուղղությամբ և ոչինչ անել չէի կարող»

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիայից» 0:2 հաշվով կրած պարտությունը համարում է արդարացի: 

«Տեղյակ էինք, որ մեզ դիմակայելու է հզոր թիմ: Դժվարանում եմ անգամ մեկնաբանություններ տալ, քանի որ նման խաղից հետո պետք է պարզապես խոստովանել, որ մրցակիցն ավելի լավ հանդես եկավ և արդարացի հաղթանակ տոնեց: «Բավարիան» բազմաթիվ հնարավորություններ ունեցավ` մեզ տխրեցնելու համար:

Այն պահին, երբ Ալբայի հարվածից հետո գնդակը դիպավ Վիդալի ոտքին, ես արդեն ցատկել էի հակառակ ուղղությամբ և ոչինչ անել չէի կարող:

Այնուամենայնիվ, «Յուվենթուսն» իր խաղային բնավորության շնորհիվ է հասել մինչ այս փուլը, ուստի տրամաբանական է, որ ցուցադրեցինք մեզ բնորոշ ֆուտբոլ»,- հայտարարել է Բուֆոնը:

Հիշեցնենք, որ Ջանլուիջին 491 րոպե իր դարպասն անառիկ է պահել:

Բուֆոն. «Արդեն ցատկել էի հակառակ ուղղությամբ և ոչինչ անել չէի կարող»