.jpg)
ԵՄ. Մինսկի խմբի ձևաչափի հարցը չի քննարկվի
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել մարդու իրավունքները և ազատությունները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատավական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան Բաքվում ներկայացրել է «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը Ադրբեջանում 2012թ-ին» զեկույցը:
«Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու համար»,- նշված է փաստաթղթում:
«Անհրաժեշտ է մեծ փոփոխություններ իրականացրել նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,- ասել է Կոբիան:
Փաստաթուղթը նաև առաջարկներ է պարունակում. Բաքվին առաջարկում է զրպարտության մասին օրենք ընդունել, բարելավել հավաքներին, մամուլի ազատությանն առնչվող օրենքները, հետաքննել լրագրողների և ակտիվիստների նկատմամբ բռնությունների գործադրման դեպքերը, արդարադատության համակարգը դարձնել ավելի անկախ, պետբյուջեի ծախսերը՝ ավելի թափանցիկ:
Ղարաբաղյան հակամարտության հարցում խորհուրդ է տրվում Բաքվին առաջարկում է հետևել Մադրիդյան սկզբունքների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը և քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ Կոբիան, անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու վերաբերյալ հարցին, ասել է, նման հարց չի քննարկվում:
Անդրադառնալով 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Կոբիան հայտարարել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու օգտին և կոչ է անում հետևել նախորդ ընտրությունների առնչությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաաքելության ներկայացրած առաջարկներին: