HRW. Ադրբեջանի կառավարությունը փորձում է լռեցնել երիտասարդ ակտիվիստներին
03/04/2013 20:04

HRW. Ադրբեջանի կառավարությունը փորձում է լռեցնել երիտասարդ ակտիվիստներին

Ադրբեջանի իշխանությունները երիտասարդ ակտիվիստներին թիրախ են դարձրել: Այս մասին տեղեկացնում է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ադրբեջանական դատարանը վերջին օրերին ապօրինի զենք պահելու կասկածելի մեղադրանքով երեք քաղաքական գործիչներին ազատազրկման է դատապարտել: 2013թ մարտի 10-ին խաղաղ ցույցի մասնակից յոթ ակտիվիստներ արդեն ձերբակալվել են:

Նասիմյան շրջանի դատարանի որոշման համաձայն, մարտի 30-ին երիտասարդ ակտիվստներ Ուզեիր Մամմադլիին, Ռաշադ Ախունովին, իսկ ապրիլի 1-ին Զաուր Գուրբանլին նախնական կալանքի են ենթարկվել: Նրանք բոլորը «NIDA» երիտասարդական շարժման ակտիվիստներ են:

«Կառավարությունը կարծես փորձում է լռեցնել այս երիտասարդ բողոքավոր խմբին: Այս ձերբակալություններով հստակորեն նախատեսված են վախեցնել այն երիտասարդ ակտիվիստներին, ովքեր քննադատում են կառավարությանը»,- նշել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռաքել Դենբերը:

«Իշխանությունները պետք է ազատ արձակի բոլոր յոթ ակտիվիստներին, ուսումնասիրեն նրանց ձերբակալությունների հանգամանքները»,- նշված է «Human Rights Watch»-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ խմբի 4 անդամների էլ ձերբակալել էին մարտ ամսվա սկզբին և ոստիկանությունը հայտարարել էր, որ դյուրավառ շշեր ու թմրամիջոց են գտել ակտիվիստների տանը: Ակտիվիստների ծնողներն ու փաստաբանները, սակայն վստահեցնում են, որ թմրանյութն ու դյուրավառ շշերը ոստիկաններն են իրենց «տուն բերել»: Նրանց խոսքով՝ ակտիվիստներին ձերբակալել են, որպեսզի թույլ չտան մասնակցել բողոքի ակցիային:

Այս բոլոր ձերբակալվածները «Facebook» և «Twitter» սոցցանցերի ակտիվ օգտատերեր են, ովքեր շատ անգամ կառավարության կաշառակերության և մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ քննադատական նյութեր են տեղադրել: «NIDA» ակտիվիտները նաև «Facebook»-ում «Հեյդար Ալիևի անվամամբ» էջ են բացել, որ հիմնականում ծաղրանկարներիի, երգիծանքերի, և կառավարության քննադատության համար հարթակ է հանդիսանում:

HRW. Ադրբեջանի կառավարությունը փորձում է լռեցնել երիտասարդ ակտիվիստներին