.jpg)
Իրան. Կին «հատուկ ջոկատայիններ»
Իրանում կանանցից ձևավորվել է «նինձաների» հատուկ ջոկատ, որի կազմում ընդգրկված է գեղեցիկ սեռի 3500 ներկայացուցիչ:

Նինձա-կանայք տիրապետում են բոլոր տեսակի զենքերին և կարողանում են անձայն տեղաշարժվել ու մուտք գործել հակառակորդի թիկունք:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տեղեկություններով` կանանց «հատուկ ջոկատայինների» պատրաստման կենտրոնը Իրանում բացվել է դեռևս 1989թ.-ին:

Նշվում է, որ այժմ կենտրոնը ղեկավարում է Ֆաթմա Մուհամեդը` նինձիցուի 7-րդ դանի վարպետը:

Նինձա-կանայք կենտրոնում մարզվում են որպես դիվերսիոն-հետախուզական խմբավորման մարտիկներ: Նրանք լիարժեք տիրապետում են հրազենին և ականապատման գործին:

Ընդհանուր առմամբ, Իրանում մարզվում է մոտ 24.000 նինձա: