Համացանցը նպաստում է մոլի սովորությունների առաջացմանը
03/04/2013 20:51

Համացանցը նպաստում է մոլի սովորությունների առաջացմանը

«Համացանցում պատանիները երբեմն մանկական խաղեր խաղում են հենց մեծերի հետ, ներկայանում իրենց երազած կերպարով, փնտրում պատահական սեռական կապեր, ինչը լուրջ վտանգներ է պարունակում»,- այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով` այն ժամանակ, երբ պատանին հանդես է գալիս այլ կերպարով, դա արդեն իսկ հուշում է նրա մոտ բարդույթների առկայության մասին:

Խ. Գասպարյանի հավաստմամբ՝ երբեմն համացանցում պատանիները զոհ են գնում նաև սեռական ծառայություններ մատուցող կամ կրոնական կազմակերպություններին:

«Երբեմն պատանիներն առանց իմանալու հայտնվում են այս կամ այն կրոնական կամ սեռական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ճիրաններում, որոնք պատանիների մոտ առաջացնում են տարբեր հոգեբանական շեղումներ»,- նշեց հոգեբանը, ընդգծելով, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել են սատանիստական կազմակերպությունները, որոնք դեռահասների մոտ հոգեկան շեղումներ են առաջացնում, հասցնում անգամ ինքնասպանության:

Խ. Գասպարյանի խոսքով` համացանցը երիտասարդների մոտ կարող է առաջացնել են մոլուցք թմրամիջոցների, խաղամոլության, կլեպտոմանիայի և այլ մոլագար սովորությունների նկատմամբ:

Հոգեբանը խորհուրդ տվեց դրա դեմ պայքարել առանց կտրուկ միջոցների և շուրջօրյա վերահսկողության, քանի որ կտրուկ արգելքները ևս կարող են բարդույթների պատճառ հանդիսանալ: 

 

Համացանցը նպաստում է մոլի սովորությունների առաջացմանը