Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կգտնեն ոչ բախումնային լուծումներ
03/04/2013 17:35

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կգտնեն ոչ բախումնային լուծումներ

«Այսօր մենք ունենք բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որը երբևէ Հայաստանում չի եղել և պետք է հույսը կապել նրա հետ, որ Սերժ Սարգսյանը` ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, և Րաֆֆի Հովհաննիսյանը` ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ավելի միտված են գտնել ոչ բախումնային լուծումներ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական և հետընտրական զարգացումներին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ինքը համոզված է, որ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գտնեն այնպիսի լուծումներ, որոնք չունեն քաղաքական առևտրի կամ գաղտնի բանակցությունների բնույթ, իսկ ժողովուրդը զգա, որ երկրում տեղի են ունենում փոփոխություններ:

«Ես ցանկանում եմ, որ իշխանությունները իրենց մեջ ուժ գտնեն և լուծարեն Ազգային Ժողովը, այսինքն՝ քաղաքական ուժը, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, հրաշալի գիտի, թե ինչպես դա իրականացնի»,- նշեց Լ. Ալավերդյանը:

Ըստ նրա՝ իշխող կուսակցությունը շատ շնորհաշատ է և եթե նրանք տեսնում են, որ այս ճանապարհը կործանարար է գործող նախագահի, երկրի և իշխող կուսակցության համար, պետք է Ազգային Ժողովի լուծարումը դառնա քաղաքական օրակարգի հարց:

Ալավերդյանը հավելեց, որ Ազգային Ժողովից լուծարումից հետո տեղի ունեցող զագացումները արդեն ցույց կտա կյանքը:

 

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կգտնեն ոչ բախումնային լուծումներ