Քաղաքապետարանը խիստ նկատողություն է հայտարարել մետրոպոլիտենի տնօրենին
03/04/2013 10:42

Քաղաքապետարանը խիստ նկատողություն է հայտարարել մետրոպոլիտենի տնօրենին

Երևանի մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատճառն այն է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:


Քաղաքապետարանը խիստ նկատողություն է հայտարարել մետրոպոլիտենի տնօրենին