.jpg)
ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է
Ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին: Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին: