.jpg)
«Ես կլինեմ Ազատության հրապարակում, որ Ս. Սարգսյանը չմտածի` համակերպվել եմ»
Ապրլինի 9-ին ոչ մի ցնցում, ոչ մի բախում չի լինելու. Այդ օրը բոլոր մարզերից եկած ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը, որը տարել է փետրվարի 18-ին: Իջևանում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց մասնակցել ապրիլի 9-ի տոնակատարությանը, որովհետև այդ տոնով շատ բան է որոշվելու. «Այդ օրը վերահաստատելու ենք, որ չենք ապրելու բռնապետական երկրում»:
Ն. Փաշինյանն ասաց նաև, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում է լինելու, որպեսզի «Սերժ Սարգսյանը հանկարծ չմտածի, որ ես ու մենք համակերպվել ենք իր բռնապետության հետ»: