.jpg)
Ամերիկացիները ցանկանում են վերագործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը
«ԱՄՆ-ը ցանկանում է վերագործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը, ինչից գոհ կմնան հայերը, թուրքերը, ռուսները, քանի որ վերջիններս հայկական երկաթգծերի մեջ մեծ ներդրումներ են կատարելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նա նշեց, որ Կարս-Գյումրի-Նախիջևան երկագիծը թույլ կտա «Ռուսական երկագծեր» ընկերությանը ամբողջ հզորությամբ օգտագործել հայկական երկաթգծերը:
«Ադրբեջանցիները դեմ են երկաթգծի վերագործարկման այս տարբերակին, քանի որ դա վերջ կտա Հայաստանի շրջափակմանը, ինչը չի բխում Բաքվի շահերից»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ տվյալ երկաթգծի վերագործարկմամբ Բարաք Օբաման ցանկանում է ապրիլի 24-ին ընդառաջ ինչ-որ դրական քայլ կատարել հայերի նկատմամբ: