Սոնա. Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի
03/04/2013 18:53

Սոնա. Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի

«Մաշայի ձայնը լսելուց անմիջապես հետո` պտտվեցի ու հասկացա, որ նրան ճանաչում եմ ամբողջ կյանքում: Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Սոնան:

Սոնայի հավաստմամբ` Մերի Մնջոյանի ձայնը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում մարդիկ լսելու են ու պարծենալու:

Նրա խոսքով` իր համար էլ զարմանալի էր, որ միայն ականջներով կարողացել է նման թիմ ընտրել, իսկ երբ ծանոթացել է նրանց հետ, հասկացել է, որ երջանիկ է նման թիմ ունենալու համար: 

«Նախագծի մասնակիցները «Արմենիա» հեռուստաընկերության հետ պայմանագիր ունեն և մեկ տարի պետք է աշխատեն ըստ այդ պայմանագրի: Ես շարունակելու եմ աշխատել նրանց հետ, քանի որ  նրանք նոր շունչ են հաղորդում իմ կյանքին»,- ասաց Սոնան:

Նշենք, որ ապրիլի 6-ին Սոնան Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում հանդես է գալու տոնական համերգով, որի ընթացքում կատարելու է իր առաջին ու երկրորդ ձայնասկավառակների լավագույն երգերը:

Սոնա. Մաշայի ծնողներին էլ եմ խոստովանել, որ նա ոնց որ իմ երեխան լինի