Երեք գլխավոր գործոնները, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնել
03/04/2013 21:15

Երեք գլխավոր գործոնները, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնել

Հաջողության հասնել ցանկանում են բոլորը, բայց իրական հաջողություն ունենում են միայն այն մարդիկ, ովքեր կարողանում են հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները: Մի խումբ հոգեբաններ փորձել են ուսումնասիրություն կատարել ու առանձնացնել այն երեք գլխավոր խոչընդոտները, որոնք խանգարում են մեզ հաջողակ լինել: 

Այսպիսով, առաջին ու գլխավոր խոչնդոտն անինքնավստահությունն է:

Երբեմն մարդը ժամանակից շուտ համակերպվում է հաջողության հասնելու անհնարինության հետ: Նա փորձում է ինչ-որ բան փոխել, սակայն չի ստացվում: Սրա հետ սերտորեն կապված է հաջողության հասնելու երկրորդ խոչընդոտը` վաղաժամ հիասթափությունը:

Միշտ հիշեք, որ ցանկացած խոչընդոտ կսկսի ուժերի անկման հանգեցնել և, բնականաբար, անհաջողությունները կկրկնվեն նորից ու նորից: Դուք պետք է ուժեղ լինեք:

Եվ, վերջապես, մենք չափից շատ ենք լսում մեզ շրջապատողների կարծիքները: Իսկ շրջապատը հաճախ է դեմ լինում մեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին: Ձեր շրջապատին՝ ի դեմս ձեզ, պետք է մեկը, ում իրենք շատ լավ են ճանաչում:

Հոգեբանները, առանձնացնելով այս խոչընդոտները, միաժամանակ նշում են` ազատվեք դրանցից հնարավորինս շուտ ու այդ դեպքում հաջողությունը մի օր ձեր դուռն էլ կթակի:
 

Երեք գլխավոր գործոնները, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնել