Սիրիայի բանակի կործանիչը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում
03/04/2013 20:09

Սիրիայի բանակի կործանիչը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում

Սիրիայի բանակի կործանիչը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում՝ սահմանից 20 կմ հեռավորության վրա՝ Արսալ քաղաքի արվարձանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Լիբանանը` Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր, զբաղեցրել է չեզոք դիրքորոշում, սակայն լիբանանցի քաղաքական գործիչները զգում են քաղաքացիական պատերազմի ընդլայնման վտանգը:

Հարևան Լիբանանի սահմանային շրջանները Սիրիայի կողմից ռմբակոծելու մասին տեղեկությունները վերջին շրջանում բավականին շատացել են: Այսպես, անցած ամիս Սիրիայի ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի երկու բնակավայր, որոնք գտնվում են Սիրիայի սահմանից 5 կմ հեռավորության վրա: Զոհեր և վիրավորներ չկան, սակայն շինություններին հացվել են նյութական վնաս: Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը այն անվանել էր Լիբանանի ինքնիշխանության «անընդունելի խախտում»:

Սիրիայի բանակի կործանիչը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում