Տիգրան Համասյանն անվճար վարպետաց դասեր կանցկացնի
03/04/2013 20:26

Տիգրան Համասյանն անվճար վարպետաց դասեր կանցկացնի

Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր և ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ապրիլի 8-ից սկսում է վարպետության դասեր Հայաստանում և Արցախում: Այս մասին արվեստագետը գրել է իր ֆեյսբուքայն էջում: Վարպետության դասեր են անցկացվելու Գյումրիում, Երևանում, Գորիսում և Շուշիում:

«Մուտքն անվճար է, բայց դասը կեսից լքելը 40000 դրամ է: Դասընթացների թեման չի լինելու զուտ գաջային, ներողություն նկատի ունեի ջազային: Նյութը լինելու է ընդհանուր երաժշտության մասին: Թե Ինչ են իրենցից ներկայացնում երաժշտության այս 3 բաղադրամասերը` ռիթմը, մեղեդին և հարմոնիան և այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորություններն ու հատուկ մտածելակերպ(երը) հետևյալը զարգացնելու համար: Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկելու են տարբեր երաժշտական ժանրեր որոնց բառապաշարը մեծամասնությամբ լինելու է Հայկական Ժողովրդական երաժշտուկան լեզուն: Անպայման ձեր հետ բերեք ձեր գործիքները(իհարկե բացի դաշնամուրից և երգեհոնից)»,- գրել է դաշնակահարը: 

Տիգրան Համասյանն անվճար վարպետաց դասեր կանցկացնի