.jpg)
Թուրքիայի խորհրդարանը բանակցում է քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը բանակցությունների է մեկնել է Իմրալի կղզիներ, որտեղ ցմահ դատապարտված է քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով թուրքական մամուլին:
Քրդական հարցի կարգավորման շրջանակներում, որը Թուրքիայի իշխանությունները նախաձեռնել էին 2012 թվականի վերջին, Օջալանի հետ երեք անգամ բանակցություններն են անցկացվել: Պատգամավորների այս ուղևորությունը առաջինն էր 2013 թվականի մարտի 21-ին Օջալանի կատարած հայտարարությունից հետո:
Սպասվում էր, որ պատգամավորները մեկնելու էին Իմրալի կղզիներ շաբաթվա վերջ՝ Օջալանի ծննդյան օրից հետո (ապրիլի 4), սակայն պատվիրակության անսպասելի այցը թուրքական ԶԼՄ-ներին թույլ է տվել ենթադրել, որ Օջալանը իր ծննդյան օրվա կապակցությամբ կարող է նոր ուղերձով հանդես գալ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ է արել իր ղեկավարած «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» դադարեցնել Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարը, զինված խմբավորումները դուրս բերել երկրի տարածքից և երկարամյա հակամարտությունը կարգավորելու խաղաղ բանակցություններ սկսել:
ՔԱԿ-ը հիմնվել է Աբդուլա Օջալանի կողմից՝ 1987 թվականին, և զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արևելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Այդ հակամարտությունը խլել է 40 հազար մարդու կյանք: Կուսակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: