.jpg)
«Արմավիայի» օդաչուները հանդիպել են Վազգեն Մանուկյանին
Սնանկ հայտարարված «Արմավիա» ավիաընկերության օդաչուները հանդիպել են ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
Օդաչուները Վազգեն Մանուկյանի հետ կիսվել են իրենց մտահոգություններով ու քննարկել են «Արմավիայի» հետագա ճակատագիրը:
Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է հետագայում այս հարցերի շուրջ կազմակերպել ավելի լայն քննարկում, որին կմասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերը: