.jpg)
Ա. Սիրունյան. Կես %-ի հավակնորդը 1 %-ին խփում է, որ դառնա 1 ու կես տոկո՞ս
«Վարդան Սեդրակյանը մեկ ամիս է, ինչ կալանավորվել է, սակայն նախաքննական մարմնից դեռ որևէ ապացույց չենք ստացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Փաստաբանը չբացառեց, որ Վ. Սեդրակյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հավանական չհամարեց, որ այդ կերպ ուզում են նախընտրական քարոզարշավի ժամանակ «մեծ-մեծ խոսելու» համար պատժել իր պաշտպանյալին:
«Պատժելու այլ ձևեր կան, քան 12 տարվա կամ ցմահի հոդվածներ դնելը: Ես չեմ հասկանում, թե կես տոկոսի հավակնորդը մի տոկոսին խփում է, որ դառնա տոկոս ու կե՞ս»,-ասաց նա:
Փաստաբանի հավաստմամբ` իր պաշտպանյալի դեմ որևէ ապացույց չկա, իսկ այս գործով ավելի վաղ կալանավորված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը Վ. Սեդրակյանի դեմ ցուցմունքներ չեն տվել:
Նա նշեց, որ իրենք դիմել են քննիչին` Վ. Սեդրակյանի լյարդի լրացուցիչ հետազոտության համար:
Նապորդող հրապարակում` Վ. Սեդրակյանի կալանքի ժամկետը չի երկարացվել. Դա զառանցանք է
Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել