.jpg)
Դեսպանը Ռումինայում հանդիպել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին
Այսօր Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան ընդունել է Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթևեպիսկոպոս Հակոբյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հետ կապերի վարչությունից:
Ծավալված ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և գոհունակությամբ ընդգծել է որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գիտության, կրթության ևմշակույթի ոլորտներում, ծավալվող աշխույժ կապերը, ինչպես նաև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը` Վալերիու Զգոնեան պատրաստակամություն է հայտնել նպաստելու Ռումինիայի և Հայաստանի խորհրդարանների միջև կապերի թարմացմանը և խթանմանը` ինչպես երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ բարեկամության խմբերի գործունեության միջոցով:
Զրույցի վերջում Վալերիու Զգոնեան խոստացել է առաջին իսկ առիթով այցելել Հայաստան: