Արցախի նախագահն ընդունել է Գերմանական Հեսսենի նահանգապետին
04/04/2013 17:12

Արցախի նախագահն ընդունել է Գերմանական Հեսսենի նահանգապետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության լխավոր վարչությունից: 

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և Արցախի միջև հարաբերությունների հաստատման և զարգացման հետ կապված հարցեր: 


Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի և նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժևորելով քաղաքական, տնտեսական և մարդասիրական տեսանկյուններից:

Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ:

 

 

Արցախի նախագահն ընդունել է Գերմանական Հեսսենի նահանգապետին