.jpg)
Շինարարության նորմերը կհամապատասխանեցվեն Եվրամիության նորմերին
Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման աշխատանքի իրականացման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ: Քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է այդ գործընթացն իրականացնելիս նորմերը հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական չափորոշիչներին։
Որոշման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ քաղաքաշինության բնագավառում գործող շինարարական նորմերն ընդունվել են ԽՍՀՄ տարիներին և այժմ վերանայման ու արդիականացման կարիք ունեն։ Գործընթացը կնպաստի շրջակա միջավայրի պաշտպանությանը, շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացմանը, շինտեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարելավմանը։