Է. Շարմազանով. Հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում
04/04/2013 22:57

Է. Շարմազանով. Հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում

ՀՀԿ թեկնածուն ամեն ինչ կանի նախընտրական քարոզչության փուլում հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնելու և առկա խնդրիներին ծանոթանալու համար: Այս մասին, ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո, Aysor.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանն ու հնչող տարաբնույթ հայտարարություններին, Է. Շարմազանովը նշեց. «Պռոշյանի գյուղապետի սպանությունը, դատապարտելի է: Սա իրավական հարթության խնդիր է և կհորդորեի ժամանակից շուտ եզրակացություններ չանել: Այն, ինչ տեղի է ունեցել, շատ ցավալի է և հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում: Մարդ կա'մ հանցագործ է կա'մ հանցագործ չէ: Իսկ, եթե օրենքը է խախտել, անկախ  կուսակցական պատկանելիությունից, պետք է պատժվես»,- ասաց նա: 

Է. Շարմազանով. Հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում