«Իրանում որ թեկնածուն էլ գա իշխանության, կհակառակվի Իսրայելին և ԱՄՆ-ին»
04/04/2013 16:16

«Իրանում որ թեկնածուն էլ գա իշխանության, կհակառակվի Իսրայելին և ԱՄՆ-ին»

«Իրանի նոր նախագահի ընտրությունը չի ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա, քանի որ Իրանի արտաքին քաղաքականությունում հիմնական դերակատարը երկրի հոգևոր առաջնորդն է, և որ թեկնածուն էլ գա իշխանության, կհակառակվի Իսրայելին ու ԱՄՆ-ին, և բարիդրացիական կապեր կհաստատի Ռուսաստանի, Հայաստանի և Սիրիայի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող պասիվությունը կապված է Իրանում տնտեսական ճգնաժամի հետ, սակայն Իրանին ձեռնտու չէ կորցնել բարեկամ պետություն:

Անդրադառնալով Իրանի ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ եթե միավորվեն ներկայիս իշխանություններից դժգոհողները, ապա Իրանում նոր խմորումներ կսկսվեն։

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են 2013 թ. հունիսի 14-ին:

«Իրանում որ թեկնածուն էլ գա իշխանության, կհակառակվի Իսրայելին և ԱՄՆ-ին»