ՀԱԿ-ն իր վրդովմունքն է հայտնում Հ. Մուրադյանի  սպանության առթիվ
04/04/2013 19:05

ՀԱԿ-ն իր վրդովմունքն է հայտնում Հ. Մուրադյանի սպանության առթիվ

Հայ Ազգային Կոնգրեսը իր վրդովմունքն է հայտնում Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի վրա կատարված ահաբեկչության առթիվ, ցավակցում Հրաչ Մուրադյանի հարազատներին ու բարեկամներին։

«Բարձր մակարդակում իշխանության համար պայքարում բռնության, այդ թվում մարդասպանության գործադրումը որպես խնդիր լուծելու միջոց, բնականաբար, պիտի պրոյետվեր նաև  ստորին օղակներում։ Դրա բարձրակետը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրն էր, որին հաջորդած շրջանում, ահա, արդեն որերորդ դեպքն է, երբ ահաբեկչության զոհ են դառնում պետական պաշտոնյաներ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմնների ղեկավարներ։ Անկախ այն բանից, թե փաստացի ինչ բնույթի են նման սպանությունների անմիջական դրդապատճառները, միևնույն է՝ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն, քանզի հետևանք են ներկա կոռուպցիոն համակարգի և ավազակապետական համակարգի ստեղծած մթնոլորտի»,- ասված է ՀԱԿ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։


 

ՀԱԿ-ն իր վրդովմունքն է հայտնում Հ. Մուրադյանի սպանության առթիվ