Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներ կան
04/04/2013 10:17

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներ կան

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդող հրապարակում` Պռոշյանի գյուղապետի մահվան կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ

Պռոշյանի գյուղապետի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ձերբակալվածներ կան