Պռոշյանի գյուղապետի գործով ձերբակալվել են Արտակ և Արայիկ Պետրոսյանները
04/04/2013 17:19

Պռոշյանի գյուղապետի գործով ձերբակալվել են Արտակ և Արայիկ Պետրոսյանները

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:

Կատարվում է նախաքննություն:
 

Պռոշյանի գյուղապետի գործով ձերբակալվել են Արտակ և Արայիկ Պետրոսյանները