Մոմավառություն` ի հիշատակ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի
04/04/2013 20:49

Մոմավառություն` ի հիշատակ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի

Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն`  նվիրված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին:

Մոմավառության մասնակիցներն  իրենց ձեռքին ունեին  «Ապահով Հայաստանում հերոսները սպանվում են», «Հրաչին սպանել են Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը» և մի շարք այլ վերտառությամբ  պաստառներ:

Մոմավառությանը մասնակում էին  մի շարք հասարակա-քաղաքական գործիչներ, ինչպես նաև`  ՀՅԴ  պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը,  Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանը և այլք:

Մոմավառության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2 օր առաջ սպանված Հրաչ Մուրադյանի  հիշատակը:

 

 

Մոմավառություն` ի հիշատակ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի