ԱՄԷԳ. Իրանը շարունակում է միջուկային զենք ստեղծելու աշխատանքները
04/04/2013 18:00

ԱՄԷԳ. Իրանը շարունակում է միջուկային զենք ստեղծելու աշխատանքները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անհագստացած է, որ Իրանը կարող է գաղտնի շարունակել միջուկային զենք ստեղծելու աշխատանքները, Associated Press գործակալության հայտնել է կազմակերպության ղեկավար Յուկիյա Ամանոն:

«Մենք միանշանակ չենք կարող ասել, սակայն տեղեկություն ունենք, որ Իրանը ներգրավված է միջուկային պայթուցիկ սարքերի մշակման հետ կապ ունեցող գործողության մեջ, և շարունակում է դրանով զբաղվել»,-ասել է Ամանոն:

Նրա խոսքով՝ հավանական է, որ Իրանն արդեն կառուցում է ուրանի հարստացման լրացուցիչ օբյեկտներ, որի մասին ԱՄԷԳ-ին դեռ ոչ մի բան հայտնի չէ: Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր 10 նմանատիպ օբյեկտների շինարարության մտադրության մասին:

Այնուամենայնիվ, Ամանոն նշել է, որ իր կազմակերպությունը չունի հավաստի տեղեկություն՝ արդյոք այդ օբյեկտներում սկսվել են աշխատանքներ, քանի որ Իրանը չի պատասխանում այդ հարցերին: ԱՄԷԳ-ը պատրաստ է շարունակել Իրանի հետ երկխոսությունը նույնիսկ առաջընթացի հեռանկարի բացակայության պայմաններում:

ԱՄԷԳ. Իրանը շարունակում է միջուկային զենք ստեղծելու աշխատանքները