ՀԱԿ-ը դուրս կգա Էթիկայի հանձնաժողովից
04/04/2013 20:02

ՀԱԿ-ը դուրս կգա Էթիկայի հանձնաժողովից

Այս օրերին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերանայում է իր մասնակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին. «Անկեղծ ասած` ես այլևս շատ չեմ հետաքրքրվում այդ հանձնաժողովով, քանի որ անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ և կարծում եմ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունն այնտեղ, խմբակցությունը կարծում եմ դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,- Aravot.am-ի փոխանցամամբ` ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Տիկին Սարգսյանը հանձնաժողովում է գարնանային նստաշրջանից և փոխարինում է` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա հասցրել է մասնակցել ընդամենը 2 նիստի. «Բայց նույնիսկ 2-րդի կարիքը չկար, ամեն ինչ շատ հստակ էր, շատ տեսանելի: իմ կարծիքը ձևավորվել է հենց առաջին նիստից հետո: ՀՀԿ-ն արդեն աշնանային նստաշրջանում հասկացավ, որ դա միակ հանձնաժողովն է, որտեղ նա վերահսկողություն չի կարողանում անել և որոշեց այդ բացը շտկել»։

 

ՀԱԿ-ը դուրս կգա Էթիկայի հանձնաժողովից