.jpg)
Ապարան-Սպիտակ ճանապարհին մահացու վրաերթ կատարած վարորդը բերման է ենթարկվել
Ապրիլի 3-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա Գեղամ Հայրապետյանի դիակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին մահացու վրաերթի է ենթարկել Գ. Հայրապետյանին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դեպքի վայրից մոտ 250 մ հեռավորության վրա, ժամը 22.30-ի սահմաններում վարորդը՝ ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին: