Րաֆֆի Հովհաննիսյան. Թարգենք այս աթոռակռիվը
04/04/2013 11:28

Րաֆֆի Հովհաննիսյան. Թարգենք այս աթոռակռիվը

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր մարզային այցելությունները, և այսօր նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում էր, որտեղ տեղի բնակիչներին կոչ արեց համախմբվել և իրենց կյանքի ճակատարգրական պահին` ապրիլի 9-ին, լինել Ազատության հրապարակում, քանզի այդ օրը Սփյուռքը, Արցախը և Հայաստանը ի մի են գալու հենց Ազատության հրապարակում:

«Ապրիլը, որ եղել է մեզ համար Եղեռն, հայրենիքի կորուստ, դառնալու է հարություն: Սարգսյան, Վեհափառ, Հովհաննիսյան, ժողովուրդը հաղթել է, հանուն Հայաստանի, թարգենք այս աթոռակռիվը: Չկասկածե՛ք խոսքիս, եթե դուք պատրաստ եք, ձեզ հետ միասին դուրս գանք այս նախագահական պայքարից»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նախագահի նախկին թեկնածուն կրկին Ազատության հրապարակ հրավիրեց վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին. «Շատ եմ ուզում, որ մենք միասին, ազգովի լինենք հրապարակում: Հույս ունեմ, որ մեր հալալ, զուլալ տղաներին չեն բերի ու կանգնացնեն մեր դեմ, և ես շատ եմ ուզում, որ Սարգսյանը մեր կողքին կանգնի այդ օրը»:

Նշենք, որ Ր. Հովհաննիսյանի հաջորդ կանգառն Ալավերդին է:

Րաֆֆի Հովհաննիսյան. Թարգենք այս աթոռակռիվը